...

Թաթար-մոնղոլականից մոնղոլական անկախություն

Թաթար-մոնղոլականից մոնղոլական անկախություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:

Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար: Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար»:

«ՉԻ». Հայկական ռադիոյին հարցնում են՝ ո՞րն է աշխարհի ամենաանկախ երկիրը: Պատասխան՝ Մոնղոլիան, որովհետև նրանից ոչինչ կախված չէ:

Փաշինյանի, ընդգծում ենք՝ Փաշինյանի, ոչ թե քաղաքացիների շնորհիվ, Հայաստանը դարձել է մի երկիր, որից ոչինչ կախված չէ: Ինքն անկախությունն այդպես է պատկերացնում: 

Պատերազմը տանուլ է տալիս, իրենից ոչինչ կախված չէ: Արցախը կորցնում է, իրենից ոչինչ կախված չէ: 

Այնքան անկախ է, որ պետության սահմանների մի մասում անգամ մեր քաղաքացիները չեն կարող մուտք գործել առանց ադրբեջանական կողմի «հսկողության»: Իր «շնորհիվ» գոյություն ունեցող պետությունը ունի տարածքներ, որտեղ իր քաղաքացիները վախով են ապրում, իր բանակը չի կարող լիարժեք տեղակայվել, իսկ անվտանգությունը պայմանավորված է այլ պետությունների խաղաղապահ կամ «սահմանապահ» ուժերի ներկայությամբ։

Բայց մի բան ճիշտ է ասում. Հայաստանը դեռ գոյություն ունի բացառապես իր քաղաքացիների շնորհիվ: Ի հեճուկս Փաշինյանի:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   178 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ