...

Դե հիմա էլ ձեզ կտեսնենք

Դե հիմա էլ ձեզ կտեսնենք

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այն հարցին, թե 2020 թվականին ինքն էր կոչ անում ընտրել Արայիկ Հարությունյանին, իսկ նրա հրաժարականից առաջ էլ, հետո էլ նրան քննադատում է, պատասխանել է. «Կարծում էի, նա լավ նախագահ կլինի խաղաղ պայմաններում երկիրը կայուն զարգացման ուղով տանելու համար»:

«ՉԻ». Սկսենք նրանից, որ երբ Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանին ընտրելու կոչ էր անում, այն ժամանակ Ռուսաստանի քաղաքացի էր: Այդ հետո՝ 2022-ի աշնանն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ:

Այսինքն, լինելով այլ երկրի քաղաքացի, միջամտել է մեկ այլ երկրի ընտրություններին: Սա դեռ մի կողմ: Բայց Ռուբեն Վարդանյանն Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալուց հետո երկու տարի շարունակ մի թթու խոսք չի ասել նրա հասցեին, բայց հենց տեղափոխվեց Արցախ, Արայիկ Հարությունյանը վատը դարձավ: 

Այն աստիճան, որ բանը հասավ հրաժարական պահանջելուն: 

Մենք էլ կարծում էինք, որ Ռուբեն Վարդանյանը լավ պետնախարար կլինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   335 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ