...

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական կերկոխություն

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական կերկոխություն

Բանից պարզվում է՝ փետրվարի 10-11-ը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ջերմուկում տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 4 մլն 450 հազար դրամ կամ մոտ 11,5 հազար դոլար։ Ընդ որում՝ նիստին մասնակցել է 32 հոգի, բայց սենյակներ են վարձակալվել 53 հոգու համար, միայն ընթրիքն էլ արժեցել է 1,5 մլն դրամ։

Այն, որ 32 հոգով 53 հոգու համար են սենյակներ վերցրել՝ հասկանալի է։ Հայերեն ասած՝ տղաներն ու աղջիկները բյուջեի հաշվին «օբյեկտը փագել են տըվե»։ Ինչ վերաբերում է ընթրիքին, ապա եթե հաշվի առնենք, որ միջինից բարձր ճոխությամբ հարսանիքներում մեկ հոգու սեղանը («իրա ամեն ընչով») առավելագույնը 20-25 հազար դրամ է՝ ստացվում է, որ ընթրիքի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարող յուրաքանչյուր համեստ պաշտոնյա կերել-խմել է մոտավորապես այնքան, որքան միջին վիճակագրական հպարտ քաղաքացին ուտում-խմում է երկու հարսանիքի ժամանակ։ Բայց մեր մեջ ասած՝ էլի լավ ենք պրծել։ Կարող էին, չէ՞, ոչ թե հակակոռուպցիոն, այլ հակագյոռմամիշացիոն քաղաքականությունը մշակել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   897 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ