...

Թե որ ինքը չլիներ

Թե որ ինքը չլիներ

Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես նշել է. «Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռևս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո»:

«ՉԻ». Այնպես է ասում՝ կանգուն ենք, մեկն էլ կիմանա, թե վաղուց պիտի կործանված լինեինք, բայց իր իմաստուն քաղաքականության շնորհիվ առ այսօր բարգավաճում ենք:

Կարող է նույնիսկ ասել, որ 1920 թվականի պատերազմի համեմատ 2020 թվականի պատերազմից հետո մեր կանգունակությունն աճել է 269,7 տոկոսով: 

Այն, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև հիմա դեռ գոյություն ունի, դա միայն 1990-ականներին իրավական և քաղաքական առումով անթերի գործընթացների շնորհիվ է. անկախության հանրաքվե, անդամակցություն ՄԱԿ-ին և միջազգային այլ կառույցներին, միջազգային նորմերի ընդունում և այլն:

Այս ամենի հետ Փաշինյանը կապ չունի.... այսինքն՝ կապ ունի այնքանով, որ մեր ունեցած քաղաքա-իրավական բոլոր ռեսուրսները հերթով մսխում է: Բայց հլը կանգուն է, մսխելու բան կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   572 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ