...

Տեքստը լավ հիշեք, շատերին է պետք գալու

Տեքստը լավ հիշեք, շատերին է պետք գալու

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նախօրեին Երևանում տեղի ունեցած ահաբեկչությանն ու հայտարարել․ «հարբած լինի, հարբած չլինի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ գիտե՞ս ինչ, ինքն իր պատկերացմամբ ինչ-որ պահի մասնակից է եղել ինչ-որ գործողությունների․․․ այսօր դա դարձնել դրոշակ և մտնել պահանջներ դնել պետության առաջ՝ դա չի հանդուրժի որևէ երկիր»։

ՉԻ. Ճիշտ է ասել Անդրանիկ Քոչարյանը, բայց մի քիչ ա՛յլ ձևով պիտի ասեր․ «Հարբած լինի, հարբած չլինի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ գիտե՞ս ինչ, ինքն իր պատկերացմամբ ինչ-որ պահի մասնակից է եղել ինչ-որ բանի (օրինակ՝ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության), հաղթել է ինչ-որ ընտրություններում․․․ այսօր դա դարձնել դրոշակ, եռագույն բանտիկով մուրճի նման ճոճել գլխավերևում և մտնել պահանջներ դնել ժողովրդի առաջ (օրինակ՝ հրաժարվել սեփական անցյալից, փոխել Սահմանադրությունը, փոխել զինանշանը), դա չի հանդուրժի որևէ ժողովուրդ»։

Բայց՝ ոչինչ։ Վստահ ենք, որ իշխանափոխության առաջին իսկ իրական վտանգը զգալու դեպքում պրն Քոչարյանը հենց այս տեքստը կարտասանի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ