...

Տեսել ենք ձեր միասնականությունը

Տեսել ենք ձեր միասնականությունը

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել Հեյդար Ալիևի հետ և գրել. «1998 թիվ, սեպտեմբերի 8, Բաքու: Ալիև-ավագը ոչ միայն համակերպվել էր այն մտքի հետ, որ Ղարաբաղյան հարցի փուլային լուծում չի լինելու, այլև մեր ագրեսիվ դիվանագիտության շնորհիվ միջազգային գործընկերների ճնշման տակ ստիպված էր ՀՀ վարչապետի հետ քննարկել Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տրանսպորտային համակարգերին: Այս ամենին մենք հասել էինք ներքին միասնականությամբ՝ Քոչարյան, Վազգեն և Սերժ Սարգսյաններ, Օսկանյան, Դարբինյան: Ըստ որում՝ ներքին քաղաքականությանն առնչվող գրեթե բոլոր հարցերում Վազգենի ու Սերժի հետ ունեցել եմ հակառակ մոտեցումներ (Կառավարության՝ ռեֆորմներին վերաբերող անկյունաքարային հարցերում նրանք միշտ դեմ էին քվեարկում, Քոչարյանն էլ իրենց էր պաշտպանում, արգելակում էին ամեն կերպ զարգացման՝ իմ թիմի տեսլականի իրականացումը): Ալիև-կրտսերը հիմա հոխորտում է միայն այն պատճառով, որ զգում է մեզանում միասնականության բացակայությունը: Կառավարող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, պարտավոր է այդ միասնականությունը վերականգնել: Դա միակ ձևն է հոխորտանքներին արժանապատվորեն պատասխանելու»:

«ՉԻ». Սերժ Սարգսյանի նախաձեռնողական դիվանագիտության մասին լսել էինք, բայց պարզվում է, որ դրանից առաջ էլ ագրեսիվ դիվանագիտություն ենք ունեցել, պարզապես չենք հասկացել: Այս մարդկանց թվում է, որ եթե շքեղ բառեր օգտագործեն, հնարավոր է՝ մարդիկ հավատան՝ իրենք իսկապես լուրջ պետական գործիչներ են եղել:

Ալիևը իսկապես համակերպվել էր, որ Ղարաբաղի հարցը չի լուծվելու փուլային տարբերակով, որովհետև շատ ավելի լավ հեռանկար էր բացվել: Դարբինյանի շեֆը՝ Քոչարյանը, բանակցում էր Մեղրին հանձնելու և Ընդհանուր պետության կառուցվածքի շուրջ: Եվ այո, դրանից հետո, հնարավոր էր Հայաստանին ներգրավել տարածաշրջանային տրանսպորտային համակարգերում: Բայց միայն Ադրբեջանի պահանջներն ընդունելուց հետո: Այբուբենը չի սկսվում Ֆ տառից, իզուր են Դարբինյանի ջանքերը:

Ի գիտություն Դարբինյանի՝ 1998 թվականին Հայաստանի ընդդիմությունը, առավոտից երեկո նամակներով, խնդրագրերով և օգնության կոչերով չէր դիմում օտարներին, թե եկեք հասեք, փրկեք մեզ, Հայաստանը թույլ է, քան երբևէ և այլն:

Իսկ եթե ձեր թիմը այդքան լավն էր, հաջողակ, ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ, ռեֆորմներ իրականացնելու պատրաստակամությամբ, ի՞նչը խանգարեց նույն այդ թիմով մասնակցել 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին, արժանանալ ժողովրդի վստահության քվեին և իրականացնել բարեփոխումները: Խանգարեց այն, որ ինչպես գրչի մի հարվածով հրավիրել էին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, այնպես էլ գրչի մեկ այլ հարվածով ճանապարհեցին տուն:

Այնպես որ՝ դիմադրեք այլընտրանքային պատմություն գրելու գայթակղությանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1067 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ