...

Հանդիպման վայրը փոխել չի կարելի???

Հանդիպման վայրը փոխել չի կարելի???

Սուրբ գազավաթ

Շաբաթն ավարտվում է անգազ Արցախով ու Սյունիքով: Բա, այդպես էլ է լինում: Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը, արդյունքում դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախի գազամատակարարումը:

Մենք սրա մասին չէին գրի, կասեինք, դե հիմա, բան է, եղել է, շուտով կվերանորոգեն գազատարը, եթե չլիներ մի հանգամանք: Այն, որ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ընդդիմության խոսքերը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում են Ադրբեջանի խոսքերի հետ: 

Հիմա որ մենք այսօրվա ընդդիմությունից լինեինք, կպատասխանեինք, որ Ադրբեջանի քայլերը՝ Արցախը գազից զրկելու ուղղությամբ, չգիտես ինչու, համընկնում են իշխանության քայլերի հետ, որոնք նույնպես գազազրկում են Արցախը: Ահագին կշահարկեինք այդ հարցը, անկախ նրանից, թե մի դեպքում ինչպես է դադարեցվում գազամատակարարումը, մյուս դեպքում՝ ինչպես:

Դրա համար, ընդդիմությանը և իշխանությանը խորհուրդ կտանք իրար գզելիս չկիրառել «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» մասին տինտիրիտները: Հիմա դուք, ինչ էլ անում եք, մեկ է, ամբողջ ջուրը գնում, Ադրբեջան է լցվում: Այնքան եք ջուր լցրել, որ Սևանի մակարդակը նվազել է 18 սանտիմետրով, երբ տարիներ շարունակ քյալլա ենք տվել լճի ամեն միլիմետրի համար: 

Սուրբ սրբոց

Իսկ այժմ՝ գովազդային ընդմիջում.

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, տեսաուղերձով դիմել է հայրենակիցներիս, և գրել. «2016 թվականի ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրն է։ Եթե օրվա ընթացքում խոսենք նաև նրանց ապրող հարազատների մասին, իրենք իրենց երկնքում ավելի լավ կզգան, վստահ եմ։ Այս եթերը վերնագրենք հետևյալ կերպ՝ «Արդյո՞ք «սրբություն» եզրույթի տակ չենք թաքցնում մեր սեփական թուլություններն ու մեղքերը»»:

«Կռիսության» տարիները

1990-ականների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը բազմիցս մասնակցել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցություններին, մի 15 տարի առաջ, մեր հետ զրույցում, պատմեց, բանակցություններից մեկի ընթացքի մասին: Ասում է՝ ամեն ինչ անում էինք, որ Հեյդար Ալիևը հանդիպի Արցախի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ: Ալիևը չէր համաձայնվում, կտրականապես մերժում էր Քոչարյանի հետ առանձին հանդիպման ցանկացած առաջարկ, քանի որ դա հերթական անգամ կնշանակեր ընդունել Արցախը որպես բանակցային կողմ: Դրա համար, պատմում է, երբ բանակցային դահլիճում էինք, Հայաստանի պատվիրակության անդամները հերթով, գյոզերով, իբր ծխելու համար, դահլիճից դուրս եկան, Ռոբերտին ասինք՝ դու այնտեղ նստի, տեղ չգնաս, ու մի պահ եկավ, երբ բանակցությունների սեղանին Ալիևն ու Քոչարյանը մնացին: Դա անմիջապես լուսանկարվեց, տարածվեց՝ համապատասխան հաղորդագրությամբ:

Ահա այսպես, բանակցություններում մերոնք երբեմն նման «կռիսություններ» էլ էին անում: 

Սա հիշեցնում ենք, ի դեպ, վստահ չենք, որ այս դրվագի մասին երբևիցե գրվել է, որ հասկանալի լինի, թե 1990-ականներին հայկական դիվանագիտությունը, իշխանությունները տաժանակիր ինչ աշխատանք են իրականացրել, ինչ քայլերի են դիմել, որպեսզի Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առավելագույնս նպաստավոր դիրքեր ունենանք, որպեսզի Արցախը ճանաչվի հակամարտության լիիրավ կողմ: Նվազագույն ռեսուրսներով բացառիկ արդյունքներ են գրանցվել: Ախր սրանք նախկինները պետք է պատմեն, ոչ թե՝ մենք: Որովհետև էս մեր նորօրյա ոչմիթիզականներին, վերլուծագանգերին, մտավորական կոչեցյալներին, կոմերիտական պատմաբաններին, վիլսոնագետներին թվում է, թե այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք 1990-ականներին, երրորդ դասարանցին էլ կաներ, քանի որ մենք միլիոն տարվա ազգ ենք:

Իսկ ապրիլի 6-ին Փաշինյանը հանդիպելու է Ալիևի հետ: Արդեն մենակ այս անոնսը մեզ վախեցնում է: Չենք շարունակում, դեմներս կիրակի է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ