...

Տիկին Ռիտա, սրան տարեք ամառանոց

Տիկին Ռիտա, սրան տարեք ամառանոց

Երգիչ Մգեր Արմենիան ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի Նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան: Խնդրում եմ Ձեզ զանգահարեք և գանգատվեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ձեր ընկերոջը։ Դուք ընկերներ եք։ Ընկերները աղետի ժամանակ չենք լքում։ Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունը չի կարող լուծել այս հարցը, չի կարող դադարեցնել պատերազմը, իսկ սա իսկական պատերազմ է, և իրական, ես ամեն բան տեսել եմ իմ աչքերով, ես եղել եմ Ստեփանակերտում։ Դա սարսափելի է»։

«ՉԻ» Պատերազմն ավարտվի, այս անհասկանալի էակի վաստակավոր արտիստի կոչումը պետք է վերանայվի: Պետությունը չի կարող թույլ տալ, որ նա շարունակի կոչվել վաստակավոր արտիստ՝ դրանով վարկաբեկելով մյուս իրապես արժանի վաստակավոր արտիստներին:

Եթե շատ է ցանկանում, կարող է կոչվել՝ վաստակավոր պալատական ծաղրածու, որ հանգամանքների բերումով ներկայումս պահանջված չէ իշխանությունների կողմից:

Մինչ 18-20 տարեկան երիտասարդները հերոսական մարտեր են մղում, այս տեսակը իր այսպիսի գրառումներով դառնում է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք: Ադրբեջանցիները ներկայացնում են, որ Մգեր Արմենիան ինչ-որ հեղինակություն ունի և հայկական իշխանությունը փորձում է նրա միջոցով խնդրել Քոչարյանին, որն էլ իր հերթին կբարեխոսի Պուտինի մոտ:

Ռազմական դրություն է հաստատված, օրենքի ուժով նման քայքայիչ գործունեություն տարածողների բերանը պետք է փակվի:

Եթե կա մեկը, ում պետք է խնդրել, դա Ռիտա Սարգսյանն է: Թող հրավիրի Ձորաղբյուրի ամառանոց, ստիպի, որ այգում երգի, որպեսզի անհեթեթություններ տարածելու ժամանակ չունենա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ