...

Ղժժալու չի, լացելու է

Ղժժալու չի, լացելու է

Երգիչ Մգեր Արմենիան, որն ինչ-որ քայլերթ է անում Սյունիքից դեպի Երևան, գրել է. «Մեր ու մանուկ պատասխան եք տալու»:

«ՉԻ». Այսպես թե այնպես, ամբողջ համացանցը ղժժում է սրա վրա, այնպես որ՝ առանձնահատուկ մեկնաբանելու կարիք չկա:

Բայց իրականում ողբերգություն է, որ ամբողջ քաղաքական ու հանրային դաշտը նման Պըլը-Պուղիներով է հեղեղված: Ու փոխանակ մեր պետականության գլխին սպառնացող մարտահրավերների շուրջ լուրջ բանավեճեր, քննարկումներ ընթանան, բանական հողի վրա լուծումներ և ելքեր առաջարկվեն, այ սենց միմոսությունների վրա ենք ժամանակ ծախսում:

Ու թող չթվա, թե մենակ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ունեցող այս ջահելն է նման հոգեկան տվայտանքներով աչքի ընկնում: Ոչ մի բանով սրան չեն զիջում 14 միլիոն դոլարով Թուրքիա կործանող պապյանները, մինչև Քուռ հասնող քռագետներն ու ծռերը, ամիսը մեկ հայրենիք փրկող ու օրումեջ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար մերժվող ղազինյանները, Քենեդու սպանությունը Վանոյի հետ կապող իշխանյանները, մեր բոլոր ցավուդարդերի համար ռուսներին մեղադրող շիրինյանները, և պարզապես աղազարյանները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ