...

290 հոգու պատճառով սև եկավ մեր գլխին

290 հոգու պատճառով սև եկավ մեր գլխին

Այսօր 16:00-ին «Վիվալդի հոլ»-ում պետք է կայանար Մգեր Արմենիայի «Ազգի ձայնը» կուսակցության հիմնադիր համագումարը: Irakanum.am-ը հայտնել է, որ համագումարը տապալվել է, քանի որ հրավիրված 300 հոգուց ներկա են եղել... 10-ը:

«ՉԻ». Սա օրվա ամենասև իրադարձությունն է: Չեք պատկերացնի, թե ինչ հույսեր էինք կապում այս կուսակցության հետ: Ինչ նպատակներ, ինչ ծրագրեր էին նախատեսվում՝ վասն հայրենյաց, ու ընդամենը 290 հոգու պատճառով մեր հույսերը հօդս ցնդեցին:

Չգիտենք, շոկի մեջ ենք: Սյունիքն այնտեղ է ձեռքից գնում, «Ազգի ձայնը»՝ այստեղ: Գուցե մեր ազգը վերջին ամիսներին խառը իրավիճակների պատճառով ձայնը կորցրել է, դրա համար էլ Մգեր Արմենիան անձայն է մնացել: Մենք այս վաստակավոր երգչին խորհուրդ ենք տալիս փակել «Ազգի ձայնը» և բացել նորը, օրինակ՝ «Ազգի աչքը», կամ՝ «Ազգի ականջը», ծայրահեղ դեպքում՝ «Ազգի ծոծրակը»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   11420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ