...

Մգերին «Իշխանություն» ֆիլմում նկարահանեիք

Մգերին «Իշխանություն» ֆիլմում նկարահանեիք

«Եթե ես հանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կասեմ՝ շնորհակալություն, որ դուք չեք թողնում, որ վերջնականապես կործանվենք, իսկ ԱՄՆ նախագահին պետք է հարցնեմ, ինչո՞ւ եք այդքան ձգում Ցեղասպանության հարցը»:

Հայտարարության հեղինակն այլևս քաղաքական գործիչ Մգեր Արմենիան է:

«ՉԻ». Հայտարարությունը սոցիալական ցանցերում շատերն են ծաղրում: Մինչդեռ հայտնի է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում մեծ լարվածություն կա, առաջիկայում էլ նախատեսվում է երկու երկրների նախագահների հանդիպումը: Առաջարկում ենք, որ մինչ գագաթնաժողովի սկսվելը հանդես գա Մգեր Արմենիան: Նա հաստատ կլիցքաթափի իրավիճակը, երկու նախագահների դեմքին գոնե մի փոքր ժպիտ կհայտնվի և բանակցությունները կընթանան ավելի անկաշկանդ մթնոլորտում:

Հազար ողորմի տիկին Ռիտա Սարգսյանին. եթե նա ողջ լիներ, հաստատ չէր թողնի, որ Մգերը մտներ քաղաքականություն: Ինչ-որ մի ուրիշ խաղալիք կտար, մի ուրիշ բանով կզբաղեցներ, բայց չէր թողնի, որ ամուսնու երկիրը կրկեսի վերածելու ծրագրի մաս կազմի նաև Մգերը:

Սերժ Սարգսյանը պետք է իր նոր՝ «Իշխանություն» ֆիլմում նկարահաներ Մգերին, պատմեր, թե ինչպես էին նախկին իշխանությունները հովանավորում տաղանդավոր և խոստումնալից արվեստագետներին, բայց պետք չէր նրան գործուղել քաղաքականություն: Հետը մի բան կպատահի, մեղքը կմնա իր վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ