...

Թիկնազորի բացթողումը

Թիկնազորի բացթողումը

Բանից պարզվում է՝ դեկտեմբերի 31-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել է դիրքեր ու շնորհավորել զինվորների Ամանորը, դիրքապահների ինքնաձիգների վրայից պահունակները («մագազինները») հանված են եղել։

«ՉԻ»․ Վարչապետի անվտանգության ծառայության մտահոգություններն իսկապես տեղին են։ Ի՞նչ իմանաս, հնարավոր է՝ դիրքապահներից մեկը մտածեր, թե վարչապետը եկել է իրենց դիրքում խաղաղության դարաշրջան բացելու, և դիմեր կանխարգելիչ քայլերի։ Այնպես որ՝ ճիշտը պահունակները հավաքելն էր։ Ընդ որում՝ դա որևէ կերպ չէր անդրադառնալու տվյալ դիրքի անվտանգության վրա։ Վարչապետին այնքան թիկնապահներ էին ուղեկցում, որ թշնամու առաջնագծում երևի մարտական տագնապ էր հայտարարվել։  

Բայց անվտանգության ծառայությունը մի հարցում երևի այնուամենայնիվ սխալվել է։ Եթե Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ իրենց հետ Երևանից ավտոբուսներով «ժողովուրդ» են տանում, ինչո՞ւ չէր կարելի այս դեպքում էլ «դիրքապահներ» տանել։ Հուսալի մարդիկ կլինեին, նախօրոք անգիր արած խոսքերը կասեին, սելֆի կանեին, պահունակները հավաքելու անհրաժեշտություն էլ չէր առաջանա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3894 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ