...

Թիվ մեկ խնդիրը ձեր ներկայությունն է

Թիվ մեկ խնդիրը ձեր ներկայությունն է

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրել է. «Թերևս Վրաստանի օրինակը (ու նաև ՀՀՇ-ի) աջքի առաջ ունենալով ես 2018 թվականին չընտրեցի կառավարող ուժի կողմը, չընտրեցի «պաշտոն ստանալով ներսից համակարգը փոխելու», «Նիկոլին օգնելու» (ինչպես որոշներն էին ասում) ճանապարհը, այլ փորձ արեցի փոքրաթիվ ընկերների ու գաղափարակիցների հետ ստեղծել ալտերնատիվ քաղաքական ուժը որը պիտի զսպեր և գործողներին, և նախկիններին:

Այսօր Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը առողջ այլընտրանքային քաղաքական ուժի բացակայությունն է»:

«ՉԻ». Առողջ այլընտրանքային քաղաքական ուժ ձևավորելու համար նախևառաջ պետք են առողջ մտածող, առողջ տրամաբանող մարդիկ: 

Հիմա եթե մեկը կանգնում, հայտարարում է, թե Հայաստանը երբեք բանակ չի ունեցել, նա կարո՞ղ է այլընտրանքային քաղաքական ուժ լինել կամ ստեղծել: Հա, հենց Գարեգին Միսկարյանի մասին է խոսքը:

Որ Էդգար Էլբակյանն ասում է, թե Չարենցը դավաճան էր, թուրքի հետ էր ասոցացնում, չհաշված «գյոզալ երկիրը» վարի տալու տխմարությունները, նա կարո՞ղ է այլընտրանքային քաղաքական ուժ լինել կամ ստեղծել: 

Իմիջիայլոց. Գարեգին Միսկարյանը համարվում է, այսպես ասած, վառ ընդգծված արևմտամետ, արևմտյան արժեքների ջատագով, Էդգար Էլբակյանն էլ համարվում է ռուսամետ, «օրհնվի էն սհաթի» ջատագով, բայց նրանց միավորում է մի բան. երկուսն էլ իսպառ մերժում են 1990-ականներին, պետականության կայացման ընթացքում ունեցած ձեռքբերումները և կրկնում «սաղ Լևոնն էր մեղավոր» պամֆլետը: Իբր իրար տանել չեն կարողանում, անտագոնիստ են, բայց պետականության համար կարևոր հիմնախնդիրներում նույն ձևով են մտածում: 

Բա ի՞նչ այլընտրանք սրանցից: Մենք օրինակներով խոսեցինք, որ հասկանալի լինի, թե ինչպես են այլընտրանքային ուժի անհրաժեշտության մասին խոսում նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որ նման այլընտրանքային ուժ հանկարծ չձևավորվի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ