...

Շա՞տ եք հպարտ մարդ սպանելով

Շա՞տ եք հպարտ մարդ սպանելով

Քաղաքագետ, Արցախում պետնախարարի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» բաժնի նախկին աշխատակից Էդգար Էլբակյանը գրել է. «Լրանում է Արցախյան դինաստիայի կողմից հայոց ինքնիշխան գահը քաղաքական թուրքերի ոտնձգությունից պաշտպանելու 14-ամյակը»:

«ՉԻ». Վերջերս մի սիսիանցի քպ-ական ստատուս էր գրել, որտեղ վիրավորել էր արցախցիներին, ղարաբաղցի-հայաստանցի տարանջատում էր արել: Նողկալի ստատուս էր, որը, սակայն, շատերի մոտ էլ դրական էր գնահատվել: Անընդունելի մի բան, մարդու մազերը բիզ-բիզ էին կանգնում այդ ստատուսից:

Հիմա էս ընկերը հակառակ բանն է արել. մարտի 1-ի օրով, շեշտում ենք՝ մարտի 1-ի, հպարտությամբ գրել է, որ ղարաբաղցիները Հայաստանում իշխանությունը պահելու համար 2008 թվի մարտի 1-ին թափեցին թուրքերի արյունը: Թուրքերն էլ, փաստորեն, Հայաստանի ժողովուրդն է: Գրածի իմաստը սա է: 

Հատուկ այս օրն են ընտրել, հատուկ այսպիսի բան են գրել, կարծես հատուկ Հայաստանի ու Արցախի միջև պառակտում մտցնելու համար: Սրանք ուրիշներին մեղադրում են հայաստանցի-ղարաբաղցի արհեստական ջրբաժան ստեղծելու մեջ, բայց տեսեք՝ ոնց են այդ ջրբաժանն իրենք ստեղծում ու խորացնում: 

Հ. Գ. Միայն մի բան նշենք. 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ Էդգար Էլբակյանը այցելել է Բաքու՝ որպես «կիրթ» Ալիևի հետ երկխոսության քարոզիչ:

Այսքանը հերիք է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4994 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ