...

Վաճառվում է բանակ. էժան ու որակով

Վաճառվում է բանակ. էժան ու որակով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը (հիմքում՝ զորամասի տարածքի օտարման գործն է), վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց լրագրողներին. «2022 թվական, ապրիլի 15. Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը: Հիմա ի՞նչ, հայտարարենք, տեսեք՝ զորամասեր են վաճառո՞ւմ. ո՛չ, պարզապես չգործող են ու նույնիսկ պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի»:

«ՉԻ». Մի հատ Գարեգին Միսկարյան կա, մի ժամանակ ՔՈ պրոյեկտի անդամ էր, վերջերս փրփուրը բերանին հայտարարում էր, թե Հայաստանը երբեք բանակ չի ունեցել: 

Հիմա պատկերացրեք՝ 1990-ականներին ինչ ռազմական համակարգ ու բանակ էինք ստեղծել, որ դրանից հետո 25 տարի շարունակ ծախում, ծախում, ծախում են, տուտը չի երևում:

Ամբողջական զորամասեր են վաճառել, գրավադրել, իրար մեջ մաս-մաս արել, դա դեռ չհաշված տեխնիկան, վառելիքը, սնունդը, որոնց հաշվին լիքը մարդը միլիոնատեր է դարձել:

Սեյրան Օհանյանն այդ շղթայի ընդամենը մի օղակն է: Շղթայի այդ օղակները հիմա էլ են լավ բիզնես անում, զորամասեր օտարում, Նորքի ՊՆ տարածքը դրա վառ օրինակն է: Մեկը պատասխան տվե՞ց դրա համար: Չէ: 

Այնպես որ զինվենք համբերությամբ. հաջորդ խորհրդարանում հաջորդ դատախազը կմտնի միջնորդությամբ: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ