...

Թուղթն էլ է իր ձեռքը, գրիչն էլ

Թուղթն էլ է իր ձեռքը, գրիչն էլ

Պարզվում է, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի՝ սեպտեմբերի 29-ին ներկայացված նախագծում կառավարությունն օգտագործել է «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը, իսկ ահա դեկտեմբերի 1-ի լրամշակված տարբերակում «Արցախի Հանրապետության» փոխարեն գրված է «Լեռնային Ղարաբաղ»։

Սա, իհարկե, շատ անշառ խմբագրում է։ Վերջապես Նիկոլ Փաշինյանը խմբագիր մարդ է, հաջորդ անգամ էլ Արցախին ցուցաբերվելիք բյուջետային աջակցության մասին նախադասության մեջ «հայկական դրամ» բառակապակցությունը կփոխարինի «ադրբեջանական մանաթ»-ով, ինչո՞ւ եք աղմուկ բարձրացրել։ Բա հո երկու բառի համար պատերազմ չե՞նք սկսելու։ Հանաք-մասխարություն չի, նշաձող ենք իջեցնում։ Իսկ անկախ, ինքնիշխան պետականության կորստի համար շատ մի՛ դարդոտվեք։ Վերջին վարիանտ՝ Նիկոլ Փաշինյանը կխմբագրի նաև իր կաբինետի դռան ցուցանակը ու «ՀՀ վարչապետ»-ի փոխարեն գրել կտա «Հինգհազարամյա բազմաչարչար հայ ժողովրդի առաջնորդ»։ Դա ոչ միջազգային կարգավիճակ է ենթադրում, ոչ պատասխանատվություն, ոչ էլ, բնականաբար, հետագայում սեփական սխալների համար պատասխանատվության ենթարկվելու որևէ մեխանիզմ։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ