...

Տուպոյներով է շրջապատված

Տուպոյներով է շրջապատված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությանը, որով անընդունելի են համարել իր մտքերը Արցախի վերաբերյալ և պատասխանելով այն հարցին, թե արցախցի պատգամավորները սխա՞լ են հասկացել իրեն, պատասխանել է. «Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել»:

«ՉԻ». Մենք վաղուց ենք եկել այն եզրահանգման, որ սաղ աշխարհը տուպոյ է: Ոչ ոք չի հասկանում Նիկոլ Փաշինյանին: Արդեն 5 տարի է, ինչ-որ բաներ է ասում, մտքեր հայտնում, բայց սովորաբար չեն հասկանում: Ռուսները չեն հասկանում, եվրոպացիները, ամերիկացիները, ընդդիմությունը, արցախցիները: Չեն հասկանում և վերջ: 

Մեր մեջ ասած, կա վարկած, որ Նիկոլ Փաշինյանի ասածները նաև Նիկոլ Փաշինյանը չի հասկանում: Որովհետև ինքն արդեն քանի տարի է, մի բան ասում է, մի ամիս կամ մի տարի հետո դրան լրիվ հակառակ միտքն է հայտնում: Տվյալ դեպքում միտքը պետք է չակերտների մեջ վերցնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ