...

Թույլ կտա՞ք խոսել Սյունիքի մասին

Թույլ կտա՞ք խոսել Սյունիքի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչը հորդորել է զերծ մնալ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ապօրինի դատապարտվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից՝ հաշվի առնելով խնդրի գերզգայունությունը:

Գրասենյակը համագործակցության պատրաստակամություն է հայտնում խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, Փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել իրենց հետ։

«ՉԻ». Ընդհանրապես, ցանկացած հարց, որը վերաբերում է մարդու կյանքին, անքակտելի իրավունքներին, արդեն ինքնին գերզգայուն հարց է: Կամ ո՞նց եք որոշում, թե որ հարցն է գերզգայուն, որը՝ ոչ: Մեկի համար գերիների հարցն է գերզգայուն, մյուսի համար՝ Հադրութի կամ Շուշիի վերադարձը, երրորդի համար՝ Սյունիքի խնդիրը: 

Հիմա ի՞նչ, այս հարցերը չքննարկվե՞ն: Կարո՞ղ է ՄԻԵԴ Հայաստանի ներկայացուցիչը բացատրի, թե ինչու գերիների հարցը չպետք է քննարկվի:

Իսկ կարո՞ղ է վաղն էլ կոչ անեք, որ Լեռնային Ղարաբաղ անունը չտանք, ինչպես երկու օր առաջ պահանջեց Իլհամ Ալիևը: Ասեք՝ դե, զգայուն հարց է, կամ զերծ մնանք Ստեփանակերտ ասելուց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   718 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ