...

Թռնոցի-պպզոցի

Թռնոցի-պպզոցի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կողմից եռակողմ հանդիպմանը չմասնակցելու մասին տեղեկացել են մամուլի հաղորդագրությունից:

«Մենք, ինչպես դուք, այս մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են լինում նման դեպքերում, չեն օգտագործվել: Հայաստանին ուղղված հարցեր կան այդ առնչությամբ»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցնում է դասը չսովորած ծույլիկներին, որոնք 2 չստանալու համար թռնում են դասից: 

Հայաստանի իշխանությունները սկզբից ՀԱՊԿ գագաթնաժողովում հրաժարվեցին ստորագրել բանաձևը, որով նախատեսվում էր որոշակի քայլեր իրականացնել Ադրբեջանի հետ սահմանային խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Սա իսկապես աննախադեպ բան էր` հաշվի առնելով, որ Երևանը գագաթնաժողովն ընդունող կողմն էր: Ու սա թռնել է կոչվում: Դե, եթե չեն կարողացել դասը սովորել, ստիպված նման դեմարշի են գնում:

Հիմա էլ հրաժարվել են մասնակցել Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Անկախ նրանից, թե հրաժարվելու մասին ոնց են տեղեկացրել, և տեղեկացրել են ընդհանրապես, Լավրովը ճիշտ է ասում, թե՝ ոչ, պահպանել են դիվանագիտական նորմերը, բայց սա նույնպես դասից թռնել է կոչվում: Ու այս թռնոցու միակ օգուտը սոցցանցերում օգտատերերից շատերի լայքերն էին. յանի, ապրեք, հզոր քայլ եք արել: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ