...

Ճամպրուկ առ ճամպրուկ քերում են

Ճամպրուկ առ ճամպրուկ քերում են

2018-ի ապրիլից հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, Հայաստանի պետական պարտքն ավելացել է 3,1 միլիարդ դոլարով կամ 45,2 տոկոսով։ 

Սա ահռելի թիվ է։ Փաստորեն Նիկոլի օրոք Հայաստանի պետական պարտքն ավելացել է օրական ուղիղ 2 միլիոն դոլարով։ Պատկերացրեցի՞ք։ Չորսուկես տարի շարունակ, այդ թվում՝ շաբաթ-կիրակի և տոն օրերին, Նիկոլի իշխանությունը ամեն օր 2 միլիոն դոլար պարտք է վերցրել։ 2 միլիոնն, ի դեպ, 100 դոլարանոցներով կշռում է մոտ 21 կիլոգրամ և հազիվ է տեղավորվում ճամպրուկում։ Այնպես որ՝ իշխանափոխությունից հետո սրանց քերածը ոչ թե քյաբաբ առ քյաբաբ է վերադարձվելու, այլ ճամպրուկ առ ճամպրուկ։ Չնայած՝ պարտքը պետական է, իսկ սրանց գործունեության արդյունքում պետություն «յա կմնա, յա չի մնա»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   779 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ