...

Ճանապարհներին թիթեռ նկարեք

Ճանապարհներին թիթեռ նկարեք

Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում այցելել է ինչ-որ ճանապարհահատված ու հայտարարել, թե «գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երևանի կենտրոնում»։

Շատ ճիշտ բան է ասել։ Ցանկացած գյուղ պիտի Երևանի կենտրոնի նման լինի։ Թե չէ մեկ-մեկ հակառակն է ստացվում՝ ինչ-որ մեկը գյուղից գալիս է քաղաք, Երևանի կենտրոնում կաբինետ ձեռք գցում, ու արդյունքում Երևանի կենտրոնն է դառնում գյուղ։ Հանրապետության հրապարակում մանղալ է դնել տալիս, իր ձեռքով խորոված անում, լավաշ բզկտում, հետո նույն Երևանի կենտրոնի իր կառավարական կեցավայրում արաղ քաշելու սարք տեղադրում․․․ 

Բայց գյուղերում ճանապարհների գծանշումների հարցը մի քիչ դժվար է։ Էդ անտեր կովերը ցանկացած հոծ գիծ միանգամից կտրտված կդարձնեն։ Չնայած՝ դա էլ է լուծելի հարց։ Կարելի է սահմանապահ զորքերին հանձնարարել տուգանել կովերին։ Մեկ ա՝ պարապ են։ Իսկ եթե չկարողանան՝ ոչինչ։ Պարեկները տեղում կսատկացնեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ