...

Ճիշտը ինկվիզիցիան է

Ճիշտը ինկվիզիցիան է

«Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են ՔՊ-ի ծրագրին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Իսկ չե՞ք մանրամասնի, թե ինչպես է արտահայտվելու այդ հավատը: ՔՊ-ի ծրագիրը պետք է անգիր իմանա՞ն, թե՞ Փաշինյանի ոտանավորները պետք է արտասանեն:

Իսկ չե՞ք մտածել, որ Քոչարյանը կարող է իր ծպտյալ աջակիցներին ստիպել, որ սովորեն ՔՊ-ի ծրագիրը, մնան պետական համակարգում և շարունակեն սաբոտաժով զբաղվել:

Ուրեմն՝ պետք է շտապ լուծարել քաղաքացիական աշխատողների ինստիտուտը, նվիրյալ և բարձաստիճան քպ-ականներից ստեղծել հեղափոխական մուրճի պահպանության խորհուրդ, որը մանրամասն կուսումնասիրի, թե ով է իրական նվիրյալը, ով՝ ներդրվածը:

Առաջարկում ենք խորհուրդը կազմել հետևյալ կազմով: Նախագահ՝ Արայիկ Հարությունյան, անդամներ՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, քարտուղար՝ Արփի Դավոյան: Յուրաքանչյուրին հանձնել մեկական մուրճ, երկուական ՔՊ ծրագիր և երեքական «Նյուրենբերգյան կույս» սարկոֆագ: Հատկապես վերջինում տեղավորվելու դեպքում տեսնենք, թե քանի պետական պաշտոնյա կմնա, որ չի հավատա ՔՊ ծրագրին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ