...

Վահան Քերոբյանը շարունակում է զվարճացնել

Վահան Քերոբյանը շարունակում է զվարճացնել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում։

Պրն Քերոբյանն, իհարկե, բոլորիս ուրախությունն է։ Բայց որպես էկոնոմիկայի նախարար՝ երևի պարտավոր է գոնե տարրական գիտելիքներ ունենալ մաթեմատիկայից և հասկանալ, որ եթե, օրինակ, ուզում ենք պարզել, թե մեկ կիլոգրամ կարտոֆիլը մեկ պարկ կարտոֆիլի քանի տոկոսն է կազմում (հատկապես այդ մթերքն ենք ընտրել՝ հաշվի առնելով նախարարի ինտելեկտն ու աշխարհընկալումը), նախ պետք է հստակ իմանալ, թե քանի կիլոգրամ կարտոֆիլ կա պարկում։ Հիմա՝ հարց․ պրն Քերոբյանը գիտի՞, թե Երկիր մոլորակի վրա քանի սփյուռքահայ կա։ Չի կարող իմանալ, որովհետև տարբեր թվեր են շրջանառվում՝ 6-9 միլիոն։ Բա եթե չգիտի, տոկոսն ինչպե՞ս է հաշվել, այն էլ՝ մեծ ճշգրտությամբ։ Կամ ենթադրենք՝ սփյուռքահայերի հստակ թիվը գիտի։ Աշխարհի 80-90 երկրներում հարցո՞ւմ է անցկացրել։

Մի խոսքով՝ ընդամենը երկու տարբերակ կա։ Կամ հերթական անգամ անկապ թիվ է կրակել, կամ էլ հայտարարության հիմքում դրել է menu.am-ի սփյուռքահայ կլիենտների շրջանում անցկացված բանավոր հարցումների տվյալները։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ