...

Վայ, Դու-բայով ես եկել

Վայ, Դու-բայով ես եկել

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, որ Ամանորը ընտանյոք հանդերձ արտասահմանում է անցկացրել, ասել է. «Իրականում ես շատ կարճ ժամանակով բացակայել եմ երկրից: Ունեի նախօրոք պլանավորած կարևոր հանդիպում և քանի որ այցելությունը չուներ պաշտոնական բնույթ ու որևէ կապ պետական միջոցների հետ, անձնական որոշում եմ կայացրել մեկնել ընտանիքիս անդամների հետ։ 

Կրկնում եմ՝ բացակայությանս նպատակը Ամանոր նշելը չէր։ Գուցե մի օր կպատմեմ, թե որն էր կարճատև բացակայությանս իրական նպատակը, իսկ որոշները կամաչեն իրենց պահվածքի համար»:

«ՉԻ». Ա, դե ամոթ է իսկականից, ո՞նց կարելի է մտածել, որ Իշխան Սաղաթելյանը պարզապես որոշել էր Նոր Տարին պայմանական Դուբայում անցկացնել: Մարդը կարևոր, ազգանվեր, կիսապաշտոնական, կիսապետական այցով էր մեկնել:

Որ ասեր՝ հա, որոշել էի ընտանիքով Ամանորը դրսում անցկացնել, թեման կփակվեր կգնար: Բայց չէ, թեման մենակ բացեց: Ոնց որ Ալեն Սիմոնյանը, որ գնում է Կատար՝ ֆուտբոլ նայելու, անունը դնում է խիստ կարևոր պաշտոնական այց:

Ռոբերտ Քոչարյանն էլ, իմիջիայլոց, որ գնացել էր Աֆրիկա, սաֆարի-առյուծ թամքելու, ասում էր, ես հո չէի՞ գնացել կայֆավատ լինելու, կարևոր հանդիպումների համար էի գնացել, գործարար շրջանակների հետ տնտեսական կապեր էի զարգացնում: 

Այ սենց, տարիներ շարունակ խիստ կարևոր վոյաժներով երկիր են զարգացրել ու զարգացնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1186 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ