...

Վազգեն Մանուկյանի հաղթանակի բանաձևը

Վազգեն Մանուկյանի հաղթանակի բանաձևը

Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է ժողովրդին։ Կոչն ավարտվում է այսպես՝ եթե մեր ժողովրդի «ողջ ատելությունն ուղղվի ոչ թե թվացյալ, այլ մեր իրական թշնամու դեմ, ապա կլինի և՛ միասնություն, և՛ ուժ, և՛ հաղթանակ»։

Մի խոսքով՝ հաղթանակի բանաձևը թշնամուն միասնաբար ատելն է։ Ցանկալի է՝ հայտնի ֆիլմի նմանությամբ․ «տակույու լիշնույու նեպրիյազն իսպիտիվայու, շտո կուշած նե մագու»։ Ափսոս միայն, որ պրն Մանուկյանը հանդես է գալիս միայն կոչով և կոնկրետ ակցիաներ չի նախաձեռնում։ Կարելի էր, օրինակ, մարդկանց հավաքել որևէ հրապարակում և հենց տեղում միասնաբար ատել թշնամուն՝ ժամանակ առ ժամանակ «չանչ անելով» Բաքվի ուղղությամբ։ Այդ դեպքում, պրն Մանուկյանի համոզմամբ, հաղթանակն ապահովված կլինի։

Թե չէ մարդիկ կան՝ մինչև հիմա էշ-էշ դուրս են տալիս, թե հաղթանակի համար պետք է սթափ մտածողություն, հստակ ծրագիր, ճշգրիտ արտաքին քաղաքականություն, հետևողական աշխատանք, ֆլան-ֆստան․․․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ