...

Վերջին հանդիպումը՝ Պուտինի մոտ

Վերջին հանդիպումը՝ Պուտինի մոտ

Ռուսական «Комсомольская правда» պարբերականը հոդված է հրապարակել՝ «Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանը տանի Արևմուտք» վերնագրով: «Ռուսական Telegram ալիքներից մեկը հոկտեմբերի 10-ին հրապարակել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, վաշինգթոնյան փաստաթուղթը։ Դատելով բովանդակությունից, եթե այն ստորագրվի, աշխատանքներ կիրականացվեն միջպետական ​​սահմանի վերջնական սահմանազատման ուղղությամբ, կսկսվեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է նշանակի ինչ-որ «պաշտոնական ներկայացուցչի», որը պետք է Ղարաբաղի հայերի ներկայացուցչի հետ քննարկի և լուծի անվտանգության և իրավունքների հետ կապված հարցեր։

Իրականում փաստաթուղթը նշանակում է Լեռնային Ղարաբաղի ամբողջական անցում Ադրբեջանի իրավասության տակ: Պարզ է, որ Ղարաբաղում շուտով ոչ մի հայ չի մնա։

Եթե ​​Հայաստանի ներկայիս իշխանությունը համաձայնի այս փաստաթղթի ընդունմանը (ՀՀ կառավարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ Փաշինյանը շահագրգռված է այն հնարավորինս շուտ ստորագրելու անհրաժեշտության մեջ), ապա դա կդառնա Անդրկովկասում տեկտոնական շարժի կատալիզատոր։

Արդյո՞ք դա անկարգություններ կառաջացնի Հայաստանում և Ղարաբաղում։ Հավանաբար՝ այո....»,- գրել է ռուսական լրատվամիջոցը:

Այն, որ իշխանությունները հակված են ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան տարբերակը, ոնց որ թե հենց իշխանություններն են հաստատում: Դե, ուրիշ ի՞նչ մտածես, եթե քանի օր է, Արցախի իշխանությունների հայտարարություններին մեկ առ մեկ չորով պատասխանում են: Թե բա՝ մի խառնվեք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Կամ իշխանական պատգամավորները հերթով քլնգում են Ռուսաստանին: 

Բայց խնդիրը սա չէ: Մի քանի օրից բացառված չէ Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը: Այնտեղ Պուտինը թերևս վերջին անգամ կողմերին կներկայացնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ռուսական առաջարկը, որն իր մեջ ներառելու է Արցախի կարգավիճակի առկախում, Հայաստանի կողմից միջանցքի տրամադրում՝ ռուսների վերահսկողությամբ, սահմանների դեմարկացիա և այլն: 

Բայց եթե Փաշինյանը Պրահայում ինչ-որ համաձայնության է եկել Ալիևի հետ, ընդունել, այսպես ասած՝ արևմտյան առաջարկը, ապա Ռուսաստանում Պուտինի կողմից լինելու է ոչ թե առաջարկ, այլ՝ վերջնագիր: Ասելու է՝ սա է, ուրիշ բան չսպասեք, քանի շուտ է, ընդունեք: Հակառակ դեպքում, ու հենց դա է ակնարկում «Комсомольская правда»-ն, Հայաստանում ու Արցախում խժդժություններ են սկսվելու, կամ՝ հրահրելու են, ներքաղաքական ապակայունացում՝ աստված գիտի, թե ինչ հետևանքներով: 

Այստեղ իշխանությանն ու ընդդիմությանը սթափության կոչ անելն անիմաստ է. միլիոն անգամ այդ կոչերը հնչել են, բայց իշխանության համար պայքարը սրանց մոտ իրավիճակին սթափ մոտենալու հատկանիշը վերացրել է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ