...

Вот как приедет Наталья

Вот как приедет Наталья

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում հայտարարել է. «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը» և ընդգծել, թե Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի ունեցածը պետք չէ դիտարկել որպես պարտություն։

«ՉԻ». Բա, հարգելի ընդդիմադիր պատգամավորներ ջան, այ սենց, ամեն օր, գնացեք, էս կալամբուրները լսեք, վարչապետի առաջ նվաստացեք, ձեր աշխատավարձ ու պարգևավճարը ստացեք, բայց շարունակեք ձեզ ընդդիմություն համարել:

Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելն անիմաստ է: Նա արդեն մտքի ու բարոյականության արգելակներ չունի, ինչ ուզի, կասի: Վաղը կասի, որ Հայաստանն էլ է թյուրքական մշակույթի արգասիք, Ցեղասպանությունն էլ հայերն ու ռուսներն են հրահրել: Քեֆը ոնց տվեց, այդպես էլ ասելու է ու անելու է:

Բա ձեր մեջ մեկը չլինի՞, որ մանդատը հանի, շպրտի այսօրվանից լիարժեքության սինդրոմով տառապողի դեմքին, դուրս գա Ազգային Ճահիճից: Էն ձեր միակ տղամարդը ո՞ւր է, էն որ մենակով թաքուն տարածքներ էր գրավում: Թե բա հենց փողոցում կրիտիկական զանգված հավաքվեց, մենք մեր վճռական խոսքը կասենք: 

Լրիվ էն հայտնի ֆիլմի հերոսին են հիշեցնում. «Вот как приедет Наталья, я свое мужское слово скажу»:

Գնացեք, գնացեք լաչակ կապեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   304 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ