...

Վստահ մի եղեք. վաղը կարող է կրկին բղավել՝ ոչ դոդացմանը

Վստահ մի եղեք. վաղը կարող է կրկին բղավել՝ ոչ դոդացմանը

«Ովքեր ցնցումների մեջ են՝ խորհուրդ կտամ զբաղվեն իրենց 5 տոկոս շեմը հաղթահարելու ուղղությամբ». Արման Աբովյան:

«ՉԻ». Ինտելեկտուալ Աբովյանը շատ վստահ է, որ հաղթահարելու են 5 տոկոսի շեմը: Կարո՞ղ է «հարազատ թշնամուց» խոստում ունեն, որ անխնա և անպատիժ տուկի թել ու դիզվառելիք են բաժանելու: Միայն այդ դեպքում ԲՀԿ-ն կարող է վստահ լինել, որ հայտնվելու է հաջորդ խորհրդարանում:

Հակառակ պարագայում հանուն ինչի՞ պետք է քվեարկեն ԲՀԿ-ի օգտին: Հաջորդ իշխանություն կամ ընդդիմություն են ընտրում, հո հարսանիքների կազմակերպիչ չե՞ն ընտրում, որ ԲՀԿ-ն մրցակից չունենա: Նախարար ու պատգամավոր են ընտրում, ոչ թե մեծ բարերարի անձնական խոսափողներ, որ Իվետա Տոնոյանը և Միքայել Մելքումյանը մրցակիցներ չունենան: Երկիրը խորը փոսից հանողներ պետք է ընտրվեն, ոչ թե բոքսի ու բասկետբոլի հավաքականի անդամներ, որ Էդուարդ Բաբայանը և Հրաչյա Ռոստոմյանը մրցակիցներ չունենան:

Այնպես որ, Աբովյանը թող շատ վստահ չլինի, թե անպայման հայտնվելու են խորհրդարանում: Փաշինյանի խոստումներին էլ առանձնապես հավատալ պետք չէ: Կարող է վաղը զարթնել և կրկին բղավել՝ ոչ դոդացմանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ