...

Նստիր՝ երկուս

Նստիր՝ երկուս

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկրորդը` վերահաստատվելու է, որ Հայաստանը և Ադրբեջանը ակտիվացնելու են իրենց քայլերը երկու երկրների միջև ճանապարհների իբր ապաշրջափակման համար, ինչը նշանակելու է, որ իհարկե ոչ մի «միջանցք» չի լինի (սա միայն և միայն ռուսների և իրանցիների շնորհքն է, ոչ թե փաշինյանական իշխանությունների, սա պետք է շատ հստակ ֆիքսել), սակայն այս պարագայում Հայաստանը դառնում է Մեծ Թուրան հակահայկական ապազգային նախագծի առանցքային դերակատարը»։

«ՉԻ». Այո, մեկ պարբերության մեջ երկու իրար խիստ հակասող միտք տեղավորելու համար Արման Աբովյանի նման մեծ ինտելեկտուալ է պետք լինել:

Եթե Ռուսաստանի և Իրանի շնորհիվ միջանցք չի լինելու, ապա ի՞նչը նրանց խանգարեց նաև վիժեցնելու Մեծ Թուրան հակահայկական ապազգային նախագծի սաղմնավորումը:

Այսինքն՝ Ռուսաստանը և Իրանը կարողացան ճնշել Էրդողանին ու Ալիևին, և նրանք չկարողացան միջանցք ստանալ, բայց չկարողացան նույնը անել Փաշինյանի հետ, ու վերջինս կյանքի կկոչի իր ազգադավ Մեծ Թուրանի ծրագիրը:

Իրականում Աբովյանը լավ էլ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, պարզապես հրահանգ ունի՝ հայ հանրությանը համոզել, թե Ռուսաստանը մեզ համար ամենալավն է ուզում, երբեմն այդ առումով հաջողությունների է հասնում, բայց մինչև վերջ չի կարողանում ճնշել այս իշխանություններին իրենց ազգադավ, թուրքամետ ծրագրերն իրագործելիս:

Ամեն դեպքում, շրջանակները, որոնք աշխատում են Աբովյանի հետ, ճիշտ կանեն մի փոքր ավելի մանրամասն ինստրուկտաժ անեն նրա հետ, բացատրեն, որ նման գրառումների վնասն ավելի շատ է: Պետք է բացատրվի, որ իրեն միայն Գագիկ Ծառուկյանը և մնացած ԲՀԿ-ականները չեն կարդում, պետք չէ այս աստիճան հեգնել Ռուսաստանի արտաքին քաղաքական դիրքը և ծրագրերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ