...

Վտանգը տեսական չի լինում, կորուստներն էլ իրական են

Վտանգը տեսական չի լինում, կորուստներն էլ իրական են

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ճեպազրույցում ասել է. «Թուրքիայից բխող վտանգը ներկա պահին ավելի շուտ հիպոթետիկ է և տեսական»:

«ՉԻ». Հետաքրքիր է, ներկա պահին՝ դա ո՞ր ժամի դրությամբ: Եթե առավոտյան ժամը 9-ի, ապա, այո, տեսական է: Եվ ընդհանրապես, ցանկացած վտանգ կարելի է տեսական և հիպոթետիկ անվանել: Անկախ նրանից, որ Չավուշօղլուն նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, անկախ նրանից, որ Ադրբեջանի հետ նորից հաստատել են Շուշիի այդ հռչակագրի կարևորությունը:

Ադրբեջանից բխող վտանգն էլ կարելի է տեսական համարել, չնայած՝ այսօր սահմանում ադրբեջանական կրակոցներից զինվոր է զոհվել: Ունենք նաև վիրավոր: Իսկ սա արդեն հիպոթետիկ չէ: Իրական կորուստներ են: 

Մեծ հաշվով, այսօր Հայաստանն ինքն է ընդամենը տեսական և հիպոթետիկ պետություն՝ նման քաղաքական դաշտով, իշխանություններով ու ընդդիմությունով: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1248 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ