...

Խաղաղության ագռավը

Խաղաղության ագռավը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է. «Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե ՀՀ-ը պետք է ընդունի Ադրբեջանի պայմաններն ու համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ, դժվար է որակել»:

«ՉԻ». Ամենահետաքրքիրն այն է, որ դրանից հետո Փաշինյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»:

Ու ակամա ստացվում է, որ ի պատասխան Ալիևի ուլտիմատիվ պահանջների՝ երկրի ղեկավարն ասում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է:

Մի ժամանակ Բրեժնևին էին վերագրում այն խոսքերը, որ «հանուն աշխարհում խաղաղություն հաստատելու քարը քարին չենք թողնի»:

Հիմա մենք մտավախություն ունենք, որ հանուն խաղաղության պայմանագրի այս իշխանությունները Հայաստանում քարը քարին չեն թողնի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ