...

Խաղաղության դարաշրջանի հետևանքները

Խաղաղության դարաշրջանի հետևանքները

Թեկուզ և մենակ լինի փարախում,
Հըպարտ վարչապետն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայիր հըսկա հասակին,
Ձեռի չագուճին, «դուխով» գըլխարկին․․․
Բայց խաղաղության դարաշըրջանում
Նիկոլի քունը էսօր չի տանում։
Քովիդի պահով լուռ մեկուսացած՝
Մըտածում է նա, ու մին էլ հանկարծ
Որտեղից որտեղ, բունկերի միջին
Միտն եկավ ամբողջ իր անցած ուղին․․․

Սրընթաց Ալե՞ն, թե՞ ինչ-որ քոռ խոզ
Շեշտակի անցավ բունկերի մոտով,
Ավինյան Տիկո՞ն Սերժի հետ անխոս
Տակից բարիշեց փողի մոմենտով,
Երկչոտ մուկի՞կը վիլլան վաճառեց
Ու իր բաժինը ոչ էլ վըճարեց,
Արո՞ն հանրային վայրում ծուխ արավ,
Սուրո՞ն բանակի կլուբնիկը կերավ․․․

Նիկոլին թըվաց, թե մի ոտնաձայն 
Եկավ ու կանգնեց դըռան քամակին․․․

- Էն ո՞վ նայեց լիսածակից,
Ո՞վ աղ ցանեց բուխարիկից,
Ո՞վ նըկարըս թաքուն ճըղեց, 
Ո՞վ սյունեցու ողջույն հըղեց, 
Ո՞վ է էնտեղ լուռ որոշում, 
Որ ապագա ունեմ Կոշում․․․

Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում,
Նիկոլն էլ, էն մութ գիշերվա կիսին,
Վազում է դուխով Կոնդի դաչեքում։
Թիմակիցներն էլ, բարձրախոսներով,
Ճչում են, կանչում ծանոթ ձայներով․
- Նիկոլ, Նիկոլ, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ ՔՊ նիստ,
Տես՝ համերաշխ պար ենք գալի 
ՑՌՈւ-շնիկ ու չեկիստ։
Արի՝ քյալլա-փարթի անենք,
Արի՝ կարգին պրեմիա տանք,
Սաղ քո քավոր-սանիկներն ենք,
Կամ՝ Աննայի բարեկամ․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   15632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ