...

Խաղաղության փշալարերը

Խաղաղության փշալարերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ասել է. «Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ խաղաղության պայմանագիր կնքելու համար, բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է»:

«ՉԻ». Իսկ ոչ ոք չի էլ ասում, որ խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության խաղաղ ոչնչացումն է: 

Բոլոր ողջամիտ մարդիկ այլ բան են ասում. իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում խաղաղության այդ օրակարգը: Օրակարգ էլ կա, օրակարգ էլ: 

Հիմա որ խաղաղության օրակարգում, օրինակ, Սյունիքով միջանցք տալն է ու կամ Սյունիքի մի մասը, պլյուս անկլավները, պլյուս Արցախի ՊԲ-ի կազմալուծումը, կարող է Ալիևը հայտարարի, թե բավարարված է դրանով, այլևս ՀՀ կամ ԼՂ հայության մազին չի կպնի, հիմա դա խաղաղությո՞ւն է ենթադրում:

Այսինքն, որ Նիկոլ Փաշինյանն է՞լ կարող է դրանով բավարարվել: Ասի՝ տեսաք, խաղաղություն հաստատվեց, ու այլևս մեզ ոչնչացում չի սպառնում: 

Սա ավելի շատ բառախաղ է հիշեցնում. խաղաղությունն էլ գին ունի, սա է, որի մասին չի խոսվում, բայց, համենայնդեպս, խորհրդարանի տարածքը փշալարում են:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   254 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ