...

Խաղող աճեցնելու փոխարեն ոչխար պահեք

Խաղող աճեցնելու փոխարեն ոչխար պահեք

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բողոքող խաղողագործների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք գնացել, խնդրել ենք Ծառուկյանին, որ գործարանը բացի, բայց չի բացում, խաղող չի մթերում»:

«ՉԻ». Այսպես են պետությունը դարձնում դռան շոր: Ի՞նչ է նշանակում՝ գնացել, խնդրել ենք, բայց մերժվել ենք: Երևի նախարարը հավատացել է Ծառուկյանի երկար տարիների հավաստիացմանը, թե ինչ անում է՝ անում է ժողովրդի համար: Կարելի է պատկերացնել Քերոբյանի հուսահատությունը, որ իր հերոսն այնքան էլ հերոս չէ:

Ծառուկյանը բիզնեսմեն է, ուրեմն՝ այնպիսի առաջարկություն չեք արել, որ իրեն եկամուտ ապահովի: Իսկ ժամանակները, երբ նա դա կաներ հանուն քաղաքական դիվիդենտների, անցյալում են:

Սլաքները թեքելու, քաղաքական երանգ տալու փոխարեն կարելի էր ազնվորեն խոստովանել՝ երկնիշ տնտեսական աճ ապահովելով ընկած՝ մոռացել էիք խաղողագործներին ու իրենց խաղողը: Գյուղատնտեսության նախարարություն չկա, իսկ էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության այս ճյուղը գերակա չի համարում:

Քերոբյանը ճիշտ կանի՝ խաղողագործներին Փաշինյանի հետ հանդիպման ուղղորդի: Այնտեղ հանրամատչելի կբացատրեն, որ խաղողագործների խնդիրն իրենց գլխում է: Թող խաղող աճեցնելու փոխարեն ոչխար պահեն: Երբևէ տեսե՞լ եք, որ ոչխարաբույծները գան ու կառավարության դիմաց բողոքեն, թե իրենց ոչխարը չի վաճառվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ