...

Խալխի ջեբով ո՞ւր ես գնում, Փանոս ջան

Խալխի ջեբով ո՞ւր ես գնում, Փանոս ջան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունը ցանկանում է հարկեր վճարելու նոր մենթալիտետ ձևավորել, որպեսզի հարկատուները «հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած՝ աջ գրպանից ձախ գրպան տեղափոխում»։

Լավ բան է ասել, իհարկե։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերն էլ պիտի «նոր մենթալիտետ ձեռք բերեն» և հիշեն, որ բյուջեն ոչ թե կառավարության աջ գրպանն է, այլ հարկատուների ձախ գրպանը։ Այսինքն՝ դա ոչ թե Նիկոլի փողն է, այլ հարկատուների, և Նիկոլն իրավունք չունի այդ փողով սեփական ուսապարկերին պարգևավճարներ բաժանել, որևէ պայմանական Ալենչոյի «գործուղել» արտասահմանյան վոյաժների, սեփական կեցավայրի «ռեմոնտի» վրա միլիոններ դուրս գրել, ֆեյքերի ՊՈԱԿ-ներ ֆինանսավորել և այլն։ Մի խոսքով՝ եթե բյուջեն «հարկատուների ձախ գրպանն է», իշխանություններն իրավունք չունեն ասել «ձե՞զ ինչ, ոնց ուզում՝ ծախսում ենք»։ 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Դիլիջանում՝ «Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոն» կոչվող շքեղ համալիրում, որտեղ «նեղ կռուգով», առանց փողկապների հավաքվել էին շաբաթ-կիրակի։ Բնականաբար՝ «հարկատուների ձախ գրպանի» հաշվին։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ