...

Խիյարի կանաչը, պրոֆեսորի «ծակը»

Խիյարի կանաչը, պրոֆեսորի «ծակը»

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը» աշխատությունը: Այն նվիրված է... Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքին:

«ՉԻ». Ամիսներ առաջ, երբ ներկայացրել էինք Ռուբեն Մելքոնյանի բլթոցներից մեկը (հիշում եք երևի, մեր մտավորական կոչվող դեմքերի բլթոցների շարք էինք սկսել), օգտատերերից մեկը մեկնաբանություն էր թողել. բայց ինչի՞ եք այդպես գրել, Ռուբեն Մելքոնյանը շատ կիրթ, խելացի ու պատրաստված պատմաբան է:

Այս մարդու ի՞նչն է պատմաբան: Էլ չենք խոսում՝ մտավորական: Բա հենց սրանք են իրենց բլթոցներով, քաղաքականության և իրատեսության հետ որևէ աղերս չունեցող զառանցանքներով Արցախն ու Հայաստանը մանրից տարել դեպի պարտություն: 

Մարդն էնքան ժամանակ ունի, մի ամբողջ գիրք է գրել Լիպարիտյանի մասին: Հենց Լիպարիտյանի, ոչ թե՝ վերջինիս գրքի մասին: Մի ժամ ելույթ է ունեցել այն մասին, որ Լիպարիտյանը թուրքերի ջրաղացին ջուր է լցնում, Քոչարյանի հասցեին վատ բաներ է ասել, նախկիններին է քննադատել: 

Իրականում սրանց փորացավը հասկանալի է. սրանք չեն կարողանում մարսել այն հանգամանքը, որ Լիպարիտյանը, Վանո Սիրադեղյանը, Տեր-Պետրոսյանը իրերն իրենց անուններով են կոչել, որ նրանց բոլոր կանխատեսումները իրականություն են դարձել, նրանց ցանկացած հոդված ավելի արդիական է, ավելի արժեքավոր, ավելի պահանջված, քան այս մտավորական կոչեցյալների բոլոր պատմագրական, պրոֆեսորական բլթոցները՝ միասին վերցրած: Ատելության այս արշավը սեփական անճարության, խղճուկության, մտավոր աշխատանքի անընդունակության արդյունքն է: 

Պայթում են այն փաստից, որ հենց մի բան է այսօր լինում, Լևոն, Ժիրայր կամ Վանո են մեջբերում, ասում՝ նայեք, էս մասին 20 տարի առաջ են գրել կամ կանխատեսել: Ոչ ոք էս ծակ պրոֆեսորներին ոչ հիշում է, ոչ էլ հիշելու բան կա: Այ էդ թերարժեքության սինդրոմից դուրս գալու համար են փորձում խեղաթյուրել, նսեմացնել մեր իրական հաղթանակների իրական ճարտարապետներին: 

Հ.Գ. Էս պրոֆեսորին հիշեցրեք, որ Լիպարիտյանն էն մարդն է, որը 3000-անոց աֆղանական մոջահեդների մուտքն Ադրբեջան կանխեց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1026 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ