...

Խնձորից յուղաբլիթներ՝ վանիլային կրեմով

Խնձորից յուղաբլիթներ՝ վանիլային կրեմով

Ներկայացնում ենք իտալական խոհանոցի աղանդերներից՝ խնձորից յուղաբլիթները վանիլային կրեմով:

Բաղադրիչները

  • 125 գ ալյուր
  • 2 միջին չափի քաղցր-թթու խնձոր
  • կես կիտրոնի հյութ
  • 2 ձու
  • 1,5 ճ.գ. շաքարավազ
  • ½ բաժակ վանիլային շաքարավազ
  • 125 մլ կաթ
  • 1 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • կարագ
  • աղացած դարչին
  • աղ

Վանիլային կրեմի համար

  • 250 մլ կաթ
  • 125 մլ յուղոտ սերուցք
  • 1/3 բաժակ շաքարավազ
  • ½ բաժակ վանիլային շաքարավազ
  • 1 կիտրոնի կեղև
  • 3 դեղնուց
  • 2 ճ.գ. կարտոֆիլի օսլա
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կրեմի համար կաթը եռացրեք, ավելացրեք 2 ճ.գ. շաքարավազն ու ողջ վանիլային շաքարավազը՝ խառնելով այն, մինչև ներծծվի: Ավելացրեք կիտրոնի մանրացրած կեղևն ու կես թ.գ. աղը: Մնացած շաքարավազի հետ հարեք ձվի 3 դեղնուցները, ավելացրեք օսլան ու խառնեք տաք կաթի հետ՝ անընդհատ խառնելով, մոտ 2-3 րոպե: Թողեք, թող հովանա:
  2. Յուղաբլիթների համար խնձորները կլպեք, մաքրեք միջուկից, 1 սմ հաստությամբ օղակաձև կտրտեք: Խնձորների վրա կիտրոնի հյութ քամեք:
  3. 2 ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: Դեղնուցները հարեք սովորական շաքարավազով, ավելացրեք վանիլային շաքարավազն ու ձիթապտղի յուղը: Խառնեք ալյուրն ու կաթը, մի փոքր աղ ավելացրեք:
  4. Սպիտակուցները հարեք, մինչև փրփրեն, ավելացրեք խմորի մեջ:
  5. Թավայի մեջ միջին կրակի վրա տաքացրեք կարագը: Խնձորից շրջանակները թաթախեք խմորի մեջ ու երկու կողմից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 2-4 րոպե: Պատրաստի յուղաբլիթները դրեք անձեռոցիկների վրա: Դրանց վրա շաքար ու աղացած դարչին ցանեք:
  6. Սառը սերուցքը հարեք, մինչև փրփրի, խառնեք սառած կրեմի հետ:

Խնձորից յուղաբլիթները մատուցեք տաք վիճակում՝ սառը կրեմի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1742 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ