...

Ընչազուրկ վարչապետի ապագա հայտարարագիրը

Ընչազուրկ վարչապետի ապագա հայտարարագիրը

«Հայկական ժամանակը» հերթական անգամ հրապարակել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների՝ դեռևս անցյալ տարվա մայիսի 30-ին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը վերաբերում է 2022 թվականին։

Հասկանալի է, որ ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընչազուրկ է, որովհետև անշարժ և շարժական գույք չունի, դրամական միջոցներն էլ բավականին խղճուկ են։ Բայց համաձայնվեք՝ շատ ավելի հետաքրքիր կլիներ կարդալ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի՛ հայտարարագիրը։ Մեծ հավանականությամբ՝ այնտեղ մի քանի նոր տողեր կլինեն։ Օրինակ՝ «տարեսկզբին հայտարարագրել է տատու գործած կարմիր զգեստ, որը տարեվերջին դուրս է գրվել», «տարեսկզբին հայտարարագրել է պապու տնկած 18 ծառ, որոնք տարեվերջին կտրվել են», «տարեսկզբին եղել է 29,8 հազար քկմ տարածքի վարչապետ, որը տարեվերջին դարձել է 29,5 հազար», «տարեվերջին ունեցել է 58 ռազմերի կոստյում, որը տարեվերջին ավելացել է երկու ռազմերային կետով», «տարեսկզբին ունեցել է «դուխով» գրությամբ գլխարկ, որը տարեվերջին վերածվել է «աէրոդրոմ» մոդելի կեպիի», և այլն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ