...

Ընդամենը 10-15 տարի՞

Ընդամենը 10-15 տարի՞

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես, «ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»։

Առանցքայինն այստեղ «լրիվ կամ մասնակի» բառակապակցությունն է։ Պատահաբար որևէ մեկը չի՞ հիշում, թե մի երկու տարի առաջ ով էր «հրապարակային կոչեր հնչեցրել» առ այն, որ չարժե «ինչ-որ լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել», ապա տեսակետ հայտնել, թե անիմաստ է հանուն ՀՀ «լրիվ կամ մասնակի ինքնիշխանության» պայքարել այն բարձրլեռնային գոտիներում, որտեղ տարվա մեծ մասը ձյուն է․․․ Չէ, ոչինչ չենք ակնարկում։ Պարզապես եթե դրա համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում, ապա արժե նախապես տիկին Աննա Հակոբյանին տեղեկացնել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում «տուլիկների» ընդունման գրաֆիկի բարեփոխումների մասին։

Հ․ Գ․ Հետաքրքիր է՝ երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մեծամասնությունն ինքն է որոշում ՀՀ ինքնիշխանության դեմ գործողությունների համար նախատեսվող պատժաչափերը, այդտեղ շահերի բախում չկա՞։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ