...

Ընդամենը խաղաղության կրակոցներ ու սադրանքներ են

Ընդամենը խաղաղության կրակոցներ ու սադրանքներ են

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են։ Մենք գնում ենք խաղաղության»: 

«ՉԻ». Հասկացանք: Երևի դրա համար են ադրբեջանցիները Արցախ մտնող գազատարը պայթեցրել ու չեն թողնում, որ այն վերանորոգեն: Կամ Խրամորթում կրակում են, սպառնում են: Կամ Երասխում են կրակում, որի հետևանքով զոհ ենք ունենում: Սա ադրբեջանցիների պատկերացումներն են խաղաղության դարաշրջանի մասին:

Հիմա պարզվում է, որ սա նաև մեր պատկերացումներն են խաղաղության դարաշրջանի մասին: Դե ապրեք, ապրեք, որ նման խաղաղությունը ձեզ լրիվ դզում է:

Ու ի՞նչն է հետաքրքիր. անդրադառնալով Արցախի սահմանին հակառակորդի այս սադրանքներին, Անդրանիկ Քոչարյանն ասում է, դե, «ամեն դեպք պետք է ուսումնասիրվի և մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից՝ մենք ունենք մեր մեղքի բաժինը, թե հակառակորդը»: Լեզուն էլ չի պտտվում ասի, որ հայկական կողմը որևէ սադրանք թույլ չի տալիս, կամ գոնե կես բերան դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք, ասենք ձեզ, բավական հեռուն գնացող նպատակներ են հետապնդում: 

Հ.Գ. Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Բացառապես խաղաղ նպատակներով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ