...

Ընդդիմության ամենակարևոր թեման

Ընդդիմության ամենակարևոր թեման

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելուն, ասել է. «Երկրաշարժ եղավ նաև Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցական ուղերձ հղեն: Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, իսկ Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել»:

«ՉԻ». Մենք չենք հիշում, թե երբ է Իրանում այնպիսի երկրաշարժ եղել, որի հետևանքով բազմաթիվ զոհեր լինեին: 

Բայց, օրինակ, 2019թ. մարտին, երբ Իրանում ջրհեղեղ էր եղել, զոհվել էին տասնյակ քաղաքացիներ, Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և նույնիսկ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Ոչ ոք չի ասել, որ սիլի-բիլի է անում, կամ եսիմինչ:

Հետո նայեցինք, էլի մի քանի ցավակցական հեռագրեր է հղել Իրանի նախագահին տարբեր ողբերգական իրադարձությունների առթիվ:

Սա ոչ թե Փաշինյանի փաստաբանի դերն ենք խաղում, այլ ցույց ենք տալիս, որ էս մարդիկ Մարինա Խաչատրյանից ոչ մի բանով չեն տարբերվում: Տիտղոսային ընդդիմությունն է: Ավելի կարևոր հարցեր կան, լուրջ հիմնախնդիրներ, մարտահրավերներ. էս ամեն ինչը թողած՝ պինդ նստել են Թուրքիա ուղարկված փրկարարների թեմայի վրա:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ