...

Ընդդիմության խորամանկ մարտավարությունը

Ընդդիմության խորամանկ մարտավարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև մեկնելու է Բրյուսել:

«ՉԻ». Բայց ասեք, որ շատ խորամանկ մարտավարություն է որդեգրել ազգափրկիչ ընդդիմությունը: 

Մի մասը գնում է, Երևանում Եվրամիության գրասենյակի առջև բողոքի ակցիա է անցկացնում, պահանջում ԵՄ դեսպանի հրաժարականը, մի մասն էլ գնում է Եվրոպա՝ եվրոպացի չինովնիկների հետ հանդիպելու, մասնակցելու ԵԽԽՎ նիստերին:

Ու եվրոպացիները մնացել են շվարած. էս ընդդիմությունը տանը՝ սատանա, դուրսը՝ քահանա: Չգիտեն՝ հետը ոնց հարաբերվեն:

Բացատրենք. ընդդիմությունը, որքան էլ ներքին և արտաքին լսարանի համար թամաշաներ կազմակերպի ԵՄ գրասենյակի առջև, անարգանքի սյունին գամի դեսպանին, եվրոպական վոյաժներից, շոփինգներից հրաժարվել... իրեն թույլ չի տա: Ձև չի:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ