...

Ըստ Արևելյան օրացույցի՝ Հայաստանում Նիկոլի թիվն է

Ըստ Արևելյան օրացույցի՝ Հայաստանում Նիկոլի թիվն է

Դեկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Զոհվածների հարազատների շրջանում զոհեր, վիրավորներ և բերման ենթարկվածներ չկան։

Ի դեպ, ըստ Արևելյան օրացույցի՝ 2023 թվականը Ճագարի կամ Կատվի տարի է։ Մի հարցում աստղագուշակները համակարծիք են՝ Նիկոլ Փաշինյանի համար տարին բարեհաջող է լինելու, որովհետև բոլոր դեպքերում դա իր տարին է․ դրսում նա իրեն դրսևորում է որպես ճագար, իսկ երկրի ներսում՝ որպես կատու (մուկ-բան է տշում)։ Պրն Փաշինյանի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ըստ Արևելյան օրացույցի՝ 2023-ը Ջրային Ճագարի տարի է, իսկ նրան իսկապես կարելի է ջրային համարել, որովհետև ոչ մի պարագայում չի «սկում»։ 

Միակ մխիթարությունն այն է, որ Ճագարի կամ Կատվի տարին, ամեն դեպքում, ամիս-ամիսուկես հետո է սկսվելու։ Այսինքն՝ դեռ ամեն ինչ կորած չէ։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ