...

Զարթնել և կանխել

Զարթնել և կանխել

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գրել է. «Նիկոլի և նրա թիմակիցների քաղաքականությունն ի սկզբանե պարզ էր՝ խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգի անվան տակ թշնամուն հանձնել Արցախը, Սյունիքն ու, ընդհանրապես, ողջ Հայաստանը:

Դավաճանական այս ծրագիրն է, որ պետք է կանխենք համատեղ ուժերով ու կանխելու ենք»:

«ՉԻ». Սա մեզ անեկդոտն է հիշեցնում, երբ մեկը կարթը գցած, կանգնած է դաշտում: Հարցնում են՝ էս ի՞նչ ես անում: Ասում է՝ ձուկ եմ բռնում: 

Բայց այստեղ ձուկ չկա: Ասում է՝ դե հենց լինի, կբռնեմ: 

Հիմա Իշխան Սաղաթելյանն է: Քնել, քնել, զարթնել են, թե բա՝ կանխում  ենք: Ձեր կանխելը 20 տարի տեսել ենք: Ու շարունակում եք կանխել: Այնպես որ, այս տեմպերով գնա, կանխելու բան չի մնա: Ու ասում էլ է. փրկության ենթակա տարածքների ցանկն է ներկայացնում. Արցախ, Սյունիք, Հայաստան: 

Ապրիլ-մայիս ամիսներին, 2 ամիս Ֆրանսիայի հրապարակում երգում, պարում, սելֆի էիք անում, բայց գոնե մի հատիկ ողջամիտ, իրատեսական միտք, առաջարկ չլսեցինք: Ընդհակառակը, հենց մեկը մի խելոք բան էր ասում, հարձակվում էիք վրան: Դրա համար, երևի սկզբից պետք է Հայաստանի քաղաքական դաշտը փրկել, նոր հետո անցնել կանխարգելիչ քայլերին:

Ամիսն ավարտվում է, աշխատավարձերը ստանալու ժամանակներն են մոտենում:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ