...

0-10 եք լինում

0-10 եք լինում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ խոսելով ընդդիմության թերությունների մասին, ասել է. «Այդ լայն համախմբումը հնարավոր չեղավ, որովհետև մարդկանց մեծ մասը աշխատում է, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, չեն կարողանում ներկայանալ ակցիաներին, իսկ մարդկանց մյուս մասը ուղղակի մոլորված վիճակում  է։ Մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ընթացքում մեր համակիրները կլինեն մեր թիկունքում։ Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն ինչ-որ գործողությունների»:

«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ձեր համակիրներից քանի՞սն են բանտերում: Հաշվե՞լ եք: Որ հաշվեք, վերջացնեք, մի հատ դրեք, համեմատեք այն մարդկանց թվի հետ, որոնց դուք բանտերն էիք լցնում 2008-ին: 

Չեք անի նման բան, որովհետև ամոթալի պատկեր կստացվի. տասնապատիկ քիչ կլինեն ձերոնք: Ու չնայած այն հանգամանքին, որ 2008-ին հարյուրավոր քաղաքացիներ, ազատամարտիկներ, ընդդիմադիր գործիչներ բանտերում էին, ընդդիմության հանրահավաքներն էլի բազմամարդ էին: Ժողովուրդը էլի մասնակցում էր:

Ու սա այն դեպքում, երբ այն ժամանակ ընդդիմությունը՝ ի տարբերություն ձեզ, ոչ հեռուստաընկերություններ ուներ, ոչ ռադիո, ոչ ինտերնետ ու սոցցանցեր: Էս ամեն ինչից դուք բոլ-բոլ ունեք, այսինքն՝ ձեր չափ ոչ ոք մեդիառեսուրսներ չունի, բայց չեք կարողանում նույնիսկ 5 հազարանոց հանրահավաք կազմակերպել, անունը դնում եք, թե ձեր համակիրները բանտերում են: Մեկն էլ կմտածի, թե մի 20-25 հազար համակիր կա բանտում:

Իսկ սակավության պատճառը շատ պարզ է. այս ընդդիմությունը քաղաքական չի, գաղափարական չի, հետևաբար ասելու, առաջարկելու բան չունի: Մարդիկ գնան հանրահավաքի, որ ի՞նչ անեն:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ