...

120-ամյա պադոշության և Պադոշի մասին

120-ամյա պադոշության և Պադոշի մասին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Երևանում հանրահավաք, բողոքի ակցիա անելու համար բերման են ենթարկում ՀՅԴ անդամների, տեսանյութի հեղինակների ներկայացմամբ՝ պատերազմի մասնակիցների, և գրել.

«Հատուկ «Գնայիք` կռվեիք» ասողներին. հենց այս մարդիկ են նաև, որ այս օրերին Երևանում պայքարում են հայրենիքի անկախության և ապագայի համար։

Իսկ նրանց շատ ընկերներ դեռևս շարունակում են պաշտպանել Արցախի սահմանները»: 

«ՉԻ». Այ, ինչն է մեզ միշտ հիացրել Դաշնակցության մոտ. դա նրանց 120-ամյա պադոշությունն ու երկերեսանիությունն է:

Բա, ապրիլյան ու վերջին պատերազմին մասնակցած դաշնակցականներին են բերման ենթարկում այս ապազգային իշխանությունները: Դաշնակներն են ասում: Այն դաշնակները, որոնց օրոք 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունից հետո հարյուրավոր ազատամարտիկներ են ձերբակալվել, խոշտանգվել ու ազատազրկվել: Ուղղակի ոչ մի բանի համար: Մի անգամ հալածանքների ենթարկված ազատամարտիկների ցանկը հրապարակեցինք, հանրությունը շոկի մեջ ընկավ: Այնքան հերոս, պայծառ ու հրաշք մարդիկ էին: 

Ուրեմն, ՀՅԴ-ն դա մոռացել է, իրենց արածները մոռացել են, հարյուրավոր ազատամարտիկների հալածանքները չեն հիշում, փոխարենը ողջ աշխարհով հայտարարում են, թե տեսեք, մեր հերոսներին բռնեցին: Մեր ազատամարտիկներին բռնեցին: Բայց չեն ասում, որ ում բռնում են, մի քանի ժամից մինչև 1-2 օրը բաց են թողնում: Դաշնակների ու նրանց պարագլխի պես չէին ազատազրկում: 

Պադոշ ասեցինք, հիշեցինք: Ուրեմն, Իշխան Սաղաթելյանի հրապարակած տեսանյութում մեկը սրտաճմլիկ ձենով ասում է. «Նայեք, բերման են ենթարկում Աշոտ Փափազյանին, Շուշի է ազատագրել, 2016-ի ապրիլյանին, 2020-ի պատերազմին է մասնակցել»:

Բա Աշոտ Փափազյանի կենսագրության ամենափառահեղ էջն էլ ներկայացնեիք: Եթե իհարկե, դա ուրիշ Աշոտ Փափազյան չէ: Մենք ՀՅԴ-ում մենակ մեկին գիտենք: Էն, որ մականունը «Պադոշ» է: Էն «Պադոշը», որին Ռոբերտ Քոչարյանը 1998թ. հոկտեմբերին քսի էր տվել մի խումբ գործիչների դեմ, թե կգնաս ու կասես՝ ովքեր են խանգարում պետության զարգացմանը: Սա էլ մի խումբ մարդկանց ցուցակ կարդաց Ազատության հրապարակում, թե բա՝ «ժողովրդի թշնամին են», Քոչարյանին էլ դեմ են: Եվ այս ծառայության դիմաց Քոչարյանը ահա այս Աշոտ Փափազյանին նվիրեց Կոմիտասի շուկան: Թող Իշխան Սաղաթելյանն ինքը գնա Աշոտ Փափազյանին հարցնի. եղե՞լ է նման բան: Ու մենք էլ պիտի հավատանք, որ մեկը դա հայրենիքի նվիրյա՞լ է:

Մեր ազնիվ խորհուրդը Իշխան Սաղաթելյանին. մյուս անգամ որ սկսեք ներկայացնել ձեր հալածյալներին, մեզ դիմեք, մենք լրացուցիչ ինֆո հաղորդենք նրանց մասին: Ով ինչ օբյեկտ ունի, «Վալեմ Պլազայում» ինչ հաճախականությամբ է լինում, երբ է հավաքագրվել, ինչ ղալաթներ է արել, կրթության ոլորտի «օբշչակից» ինչ գրեֆներ է ստացել:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ