...

2016-ին հայտարարեիք, Սերժ Սարգսյանը իմանար՝ ում հետ է գործ բռնում

2016-ին հայտարարեիք, Սերժ Սարգսյանը իմանար՝ ում հետ է գործ բռնում

«Մենք լավրովյան պլանը մերժելու էինք»,- հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատություն ռադիոկայանի եթերում:

«ՉԻ». Ինչպես կասեր ձեր կոալիցիոն վաղեմի գործընկեր Սերժ Սարգսյանը՝ «Իյա՜, իրո՞ք»:

Եթե մերժելու էիք, մի կեսբերան այդ մասին հայտարարեիք 2016 թվականին, երբ հերթական անգամ «ֆռֆռալուց» հետո վերադառնում էիք իշխանության: Պաշտոնապես հայտարարեիք, որ դեմ եք Լավրովի պլանին, Սերժ Սարգսյանն էլ իմանար, թե ում հետ է կիսում իշխանությունը:

Մյուս կողմից, Դաշնակցության դեպքում իսկապես հնարավոր էր նման զարգացում: Այդ կուսակցությունը երկար հետագիծ ունի՝ ընտրելու այն լուծումը, որն ամենամեծ աղետը կբերի Հայաստանին: Այսինքն՝ Դաշնակցությունը կարող էր մերժել Լավրովյան պլանը և որոշ ժամանակ անց ստիպված լիներ ընդունել ավելի վատ պլան:

Դաշնակցության պատմությունը հարուստ է նման դրվագներով:

Հույս կար, որ դաժան պատերազմը և տասնամյակների սխալը ի վերջո խելքի կբերի Հայաստանի որոշ կուսակցությունների, բայց ինչպես երևում է՝ Դաշնակցության դեպքում դա բացառվում է:

Արկածախնդրությունից հրաժարվելը Դաշնակցության համար համարժեք է դեմքը կորցնելուն:

Բա Նիկոլին ինչո՞ւ եք դեմ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1066 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ