...

ՀՅԴ-ն ու բումերանգը

ՀՅԴ-ն ու բումերանգը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գործող իշխանություններին մեղադրել է ստախոսության մեջ ու հայտարարել, թե «երեք նախագահների օրոք երբեք տարածքները հանձնելու բանակցություններ չեն եղել»։

«ՉԻ»․ Փաստորեն ՀՅԴ-ից ընդամենը 24 տարի ժամանակ պահանջվեց սա խոստովանելու համար։ Միայն մի հարց տանք՝ բա եթե այդպես է, ինչո՞ւ էր Իշխան Սաղաթելյանի հարազատ կուսակցությունը տարիներ շարունակ առաջին նախագահին մեղադրում «դավաճանության» ու «տարածքները հանձնելու» մեջ, և ինչո՞ւ ակտիվորեն մասնակցեց 1998-ին այդ պատրվակով կազմակերպված պալատական հեղաշրջմանն ու դարձավ դրա հիմնական շահառուն։ Հետաքրքիր է՝ ՀՅԴ-ի մտքով չի՞ անցել, որ հենց իրենց այդ քարոզչության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր բոլոր նախկիններին է մեղադրում «Ղարաբաղը հանձնելու» մեջ։ Թե՞ նրանց մտքով չի անցել, որ սուտն ու կեղծիքը բումերանգի պես են՝ կարող են վերադառնալ ու շրխկացնել հենց շպրտողի ճակատին։

Ամեն դեպքում՝ լավ է, որ ՀՅԴ-ն գոնե ողջամտության հովհարային բռնկումներ է ունենում։ Մեզ թվում էր՝ «գլուխոյ» է անջատված։ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1026 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ