...

Այդ դեպքում Քոչարյանի և Սարգսյանի հետ ինչպե՞ս էիք մտերմություն անում

Այդ դեպքում Քոչարյանի և Սարգսյանի հետ ինչպե՞ս էիք մտերմություն անում

«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ: Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ»,- իր ուղերձում այս մասին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«ՉԻ». Շատ ճիշտ դիրքորոշում, պարզապես մնում է հարցնել, թե ինչո՞ւ այն չէր հնչեցվում անցած 10-15 տարիների ընթացքում: Ինչո՞ւ դաշնակցականները չհանդիմանեցին Քոչարյանին Մադրիդյան սկզբունքներն ընդունելու համար: Ոչ միայն չհանդիմանեցին, այլ նաև կանգնեցին նրա կողքին:

Ինչո՞ւ չդարձան Սերժ Սարգսյանի արմատական քննադատը: Ոչ միայն չդարձան, այլ նաև նրա հետ կոալիցիա կազմեցին:

Ինչո՞ւ անգամ Կազանից հետո չպատռեցին հակադավ իշխանության դիմակը, այլ հակառակ, որոշ ժամանակ անց կրկին դարձան կառավարության մաս: Թե՞ վերցնելով կրթության և սոցիալական ապահովվածության նախարարությունները՝ պետք է դիմագրավեին այդ արհավիրքներին:

Ներկա ճակատագրական փուլում բոլոր քաղաքական ուժերը պետք է ազնիվ ասեն, թե ինչ են ուզում և հանկարծ չմոռանան, թե ինչ են ասել և հատկապես արել վերջին 20 տարիների ընթացքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2673 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ