...

Մգեր Արմենիան ստամոքսի խանգարում է ստանալու

Մգեր Արմենիան ստամոքսի խանգարում է ստանալու

«Հանգիստ Թողեք Գագիկ Ծառուկյանին!!!

Վերջին օրերին այն, ինչ կատարվում է կորոնավիրուսային տագնապի ОТМАЗКА-յի տակ, դա ուղղակի պատիվ չի բերում մեզ ու մեր տեսակին։ Որոշ կիսակայացածներ կամ ընդահատակյա անցած երևույթներ փորձում են օգտագործել առիթը և իրենց «ազգիս փրկիչներ» դարձնելու խաբկանքապարտրանքով մոլորված ցեխ շպրտել մեկ տասնամյակ և ավելի ժողովրդի, պետության թիկունքին կանգնած նվիրյալ, մեծ բարեգործ Գագիկ Ծառուկյանի անվանն ու կատարած գործերին, կասկածի տակ առնելով բարի համբավն ու անշահախնդիր նվիրումը։

Լուռ հետևում եմ մի քանի օր է և զայրույթս չեմ կարողանում զսպել ու ասել` տո այ թափթփուկներ, կյանքում ձեր երկրի համար մի ճանճի ձեռք չեք բռնել և ձեզ թվում է ստացվելու է կայանալ ...Ամոթ է …Երկիր մոլորակին սպառնացող չարիքը թակում է բոլորիս (դ) դռները, երբ մեծն փիլիսոփաներ եք դառնում ու սկսում բարձր գաղափարներից խոհել ու ձեր ճղճիմ մաղձը թափելու թիրախներ գտնել, դրանից առաջ մտածեք երկար, շատ երկար մտածեք թե ո՞վ եք դուք, ի՞նչ եք ձեզանից ներկայացնում ձեր գիտակցական ու ոչ գիտակցական կյանքում, նոր վայրահաչեք։ Ես վստահ եմ, որ ինչքան էլ ուզենաք ժողովրդին պառակտել ու Ծառուկյանի նման Նվիրյալ Ազգի Զավակին քննադատել, չի ստացվելու, հուսախաբության տագնապը ձեզ հանգիստ չի թողնելու»,- ֆեյսբուքի իր էջում գրել է երգիչ Մգեր Արմենիան:

«ՉԻ» Այս տղան սնվում է առանց հասկանալու և վերջում ստամոքսի խանգարում է ստանալու: Մի օր սնվում է Ռիտա Սարգսյանից, մյուս օրը նետվում է Նիկոլ Փաշինյանի գիրկը, հիմա էլ դիֆերամբներ է հնչեցնում Ծառուկյանի հասցեին: Տեսնես մեկը չկա, որ իրեն բացատրի՝ միանգամից այդքան խոհանոցների սնունդը խառնելը ճարպակալման է բերելու: Բայց ինքը հանրային դեմք է և գումար է աշխատում նաև կազմվածքի շնորհիվ: Եվ անգամ պարզ չէ՝ ավելի շատ կազմվածքի, թե ձայնի շնորհիվ:

Եթե Մգերի դեպքում ամեն ինչ պարզ է՝ չկան հարսանիքներ և այլ երեկույթներ, ինքը չունի գումար աշխատելու հնարավորություն ու ստիպված է այս կերպ սնունդ հայթայթել, ապա դժվար է հասկանալ այսպիսի ապրանք պատվիրելու Ծառուկյանի մոտիվացիան: 

Թերևս նրան չի հետաքրքրում, որ մարդիկ ծիծաղում են նման գրառումների վրա: Ամենայն հավանականությամբ, ինքը նստում է հեռուստացույցի դիմաց, հեռակառավարման սարքով միացնում Մգերի տեսահոլովակներից մեկը, որտեղ նա թագավորի համազգեստով է և պատվիրում է, որ բարձր ձայնով, ասենք, Նաիրա Զոհրաբյանը կարդա Մգերի՝ իրեն ձոնած ստատուսը: Մի շտապեք ծիծաղել, միգուցե դեպրեսիայի մեջ է և «թագավորի» կողմից իրեն ուղղված շռայլ խոսքերի միջոցով է հաղթահարում այս դժնդակ օրերի դժվարությունները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1823 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ